Մեր մաշկի վրա ամեն օր բացասական ազդեցություն են թողնում ,ուլտրամանուշակագույն ճառագայթները ,փոշին ,սթրեսը ,ոչ առողջ սնունդը և դեկորատիվ կոսմետիկայի օգտագործումը:Այս ամենը թույլ չի տալիս մաշկին շնչել :Մաշկը պարբերաբար կարիք ունի պրոֆեսիոնալ մաքրման որպեսզի կարողանանք ազատվել սև կետիկներից,խցանված ծակոտիներից և եղջերացած բջիջներից:
Կան դեմքի մաքրման մի քանի տեսակներ
Պրոֆեսիոնալ և տնային խնամքների միջև տարբերությունը կայանում է մաքրման խորության և որակի մեջ:Տանը գրեթե անհնար է արդյունավետ և անվտանգ խորը մաքրում իրականացնել:Տանր կարող եք օգտագործել սկրաբներ և պիլինգներ:Կախված մաշկի առանձնահատկություններից ՝ խորհուրդ է տրվում կատարել շաբաթական 1-3 անգամ:
Դեմքի մեխանիկական մաքրում
Բժիշկը ձեռքերի և հատուկ գործիքների միջոցով դեմքի մաշկից հեռացնում է բաց և փակ կոմեդոնների պարունակությունը:
Դեմքի ուլտրաձայնային մաքրում
Սա ժամանակակից ,արագ և ոչ տրավմատիկ ապարատային մեթոդ է,որը թույլ է տալիս լուծել դեմքի մաշկի տարբեր խնդիրներ,հեռացնել մաշկի մահացած բջիջները,պայքարել հիպերկերատոզի դեմ և հարթեցնել մակերեսային կնճիռները:
Դեմքի կոսմետոլոգիական մաքրում
Դեմքի մաքրումը իրականացվում է տարբեր թթուներ և ֆերմենտներ պարունակող պրեպարատներով:Լավացնում է նյութափոխանակությունը,ունի երիտասարդացնող ազդեցություն ,թույլ է տալիս պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը:
Արդյունքը տեսանելի է առաջին պրոցեդուրայից հետո:
-Արևիկ Պետրոսյան
Այս բոլոր մեթոդները օգնում են պահպանել դեմքի երիտասարդ և առողջ տեսքը,ազատվել ակնեից,լայնացած ծակոտիններից և կոմեդոններից,լավացնում են մաշկի առաձգականությունը :Չեն պահանջում վերականգնում: