Դեմքի մեխանիկական մաքրում
Ձեզ երիտասարդ և գեղեցիկ տեսք կպարգևի:
- Մենք օգտագործում ենք միայն հավաստագրված պրոֆեսիոնալ կոսմետիկա Holy Land (Իսրայել)
- Անվճար կոսմետոլոգի խորհրդատվություն
- Ուլտրաձայնային մաքրում և դիմակ նվեր .
- Հյուրասիրություն ՝ թարմ եփած սուրճ և քաղցրավենիք .
Դեմքի մեխանիկական մաքրում
Այն ձեզ երիտասարդություն և գեղեցիկ դիմագծեր կտա։
- Մենք օգտագործում ենք միայն հավաստագրված պրոֆեսիոնալ կոսմետիկա Holy Land (Իսրայել)
- Անվճար կոսմետոլոգի խորհրդատվություն
- Ուլտրաձայնային մաքրում և դիմակ նվեր .
- Հյուրասիրություն թարմ եփած սուրճ և քաղցրավենիք .
Ինչու՞ կատարել դեմքի մեխանիկական մաքրում:
Դեմքի մեխանիկական մաքրումը կոսմետիկ մաքրման տարատեսակ է , որը լավագույն տարբերակ է հաստ,յուղոտ և խնդրահարույց մաշկի մաքրման համար:
Պրոցեդուրան իրականացնելիս, կոսմետոլոգը ձեռքով հեռացնում է անցանկալի տարրերը՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելով հատուկ գործիքներ կամ վակուում։
Ինչպե՞ս է կատարվում դեմքի մաքրումը:
Դեմքի մեխանիկական մաքրումը իրականացվում է մի քանի փուլով;
- Նախապատրաստական փուլ- մաշկի մաքրում։ Կոսմետոլոգը մաշկից հեռացնում է արտաքին միջավայրի աղտոտվածությունն ու դիմահարդարման մնացորդները։ Այնուհետև օգտագործվում են մաշկի ծակոտիները բացող նյութեր:
- Հիմնական փուլ: Այս փուլը սովորաբար տևում է 20-30 րոպե։ Կոսմետոլոգը մաքրման համար օգտագործում է ստերիլ ձեռնոցներ։ Մեխանիկական մաքրումն իրականացվում է ձեռքով։ Մաքրման ընթացքում օգտագործվում են խնամքով ախտահանված գործիքներ՝ Ունոյի գդալը կամ Վիդալի ասեղը։ Միլիումները հեռացնելու համար օգտագործվում է ստերիլ ծակող գործիք:
- Վերջնական փուլ. Ձեռքով մաքրելուց հետո մաշկը պետք է հանգստացնել, ծակոտիները նեղացնել,խոնավեցնել,սնուցել: Մաշկը մաքրում են հատուկ լոսյոնով, որից հետո դեմքին դիմակ են դնում։ Այն օգնում է թեթևացնել այտուցը, նվազեցնել մաշկի կարմրությունը և «փակել ծակոտիները»։ Դիմակից հետո մաշկին քսում են քսուք՝ մաշկը խոնավացնելու և հանգստացնելու համար։
Առանձնահատկությունները:
Մեխանիկական մաքրումը բորբոքված անցանկալի տարրերից ազատվելու արդյունավետ, բայց ցավոտ միջոց է։ Պրոցեդուրայի ընթացքում կոսմետոլոգը կատարում է դեմքի մաշկի խորը և մանրակրկիտ մաքրում որը հնարավոր չէ իրականացնել այլ մեթոդների կիրառման ժամանակ:
Հետևաբար, ձեռքով մաքրումը մնում է փակ և բաց կոմեդոնները մաքրելու ամենաարդյունավետ միջոցը:
Մեխանիկական մաքրումից հետո հնարավոր է մաշկի կարմրություն, որը սովորաբար անհետանում է մեկ օրվա ընթացքում։ Որոշ դեպքերում կարմրությունը կարող է պահպանվել մինչև երեք օր: Ճիշտ խնամքը կօգնի ավելի արագ վերականգնել մաշկը։
Առաջ և հետո
Մեխանիկական մաքրումը խորհուրդ է տրվում կատարել ավելի հազվադեպ, քան ուլտրաձայնայինը. Սակայն խնդրահարույց մաշկի դեպքում պետք է կատարել այնպիսի պրոցեդուրաներ որոնք չեն թաքցնում թերությունները մի քանի օրով այլ բարելավում են մաշկի վիճակը, կարգավորում ճարպի արտադրությունը և ապահովում բջիջների հարստեցումը թթվածնով:
Մանուալ մաքրում խորհուրդ է տրվում:
- Կոմբինացված կամ յուղոտ մաշկի դեպքում, նույնիսկ ցանի բացակայության դեպքում;
- Ակնե ,հանգուցային ցանավորում,բշտիկներ
- Անառողջ մաշկի գույն:
- Միլիումների դեպքում:
- Խցանված ծակոտիների դեպքում ճարպային խցանները կարող են լինել սեւ կամ սպիտակ;
- Երբ նվազում է դերմայի էլաստիկությունը :
Մեխանիկական մեթոդը առավել արդյունավետ է, դեռահասության ընթացքում առաջացող ցանավորման դեպքում: Սեռական հասունացման շրջանում տղաները և աղջիկները պետք է դիմեն կոսմետոլոգի խորհրդատվությոան եւ ժամանակին սկսեն խնամել մաշկը մինչեւ ցանավորման առաջացումը:
Միջամտությունները , որոնք մեխանիկական ազդեցություն են ունենում դեմքի մաշկի վրա, անցանկալի են որոշ հիվանդությունների ժամանակ:Մինչև պրոցեդուրան կատարելը կոսմետոլոգը հստակեցնում է, կան արդյոք հակացուցումներ մաքրման համար. Հակացուցումները կարող են լինել բացարձակ եւ հարաբերական.
- հղիություն ցանկացած ժամկետում;
- բրոնխիալ ասթմա;
- արյան և անոթների հետ կապված հիվանդություններ;
- էկզեմա;
- դերմատիտ;
- անոթների բարձր փխրունություն- այս դեպքում խորհուրդ է տրվում մաքրման այլ մեթոդներ կիրառել:
- չոր, թեփոտված մաշկ. այն լավ մաքրվում է ուլտրաձայնային ալիքներով;
- ֆուրունկուլներ:
Հաճախ տրվող հարցեր
Պրոցեդուրաների մեծամասնությունը պահանջում են պրոֆեսիոնալ մոտեցում , իսկ տնային միջոցները օգնում են երկարացնել ազդեցությունը. Բացի այդ, պրոցեդուրաները հաճախ անհրաժեշտ է լինում համատեղել ապարատային խնամքի և մերսման հետ , որը կարող է ապահովել միայն որակավորված մասնագետը.
Մեխանիկական մաքրումից հետո դեմքի մաշկի արագ վերականգնվելու համար անհրաժեշտ է հետեւել մի շարք սահմանափակումների:
- մաքրումից հետո մեկ շաբաթ չայցելել սաունա,բանյա և սոլյարի:
- չօգտագործել ալկոհոլ, ծխախոտ կամ առավելագույնս կրճատել ծխախոտի քանակը;
- արևոտ եղանակին փողոց դուրս գալուց առաջ արևապաշտպան քսուքը օգտագործել:
- չօգտագործել տաք ջուր, օճառ, սպիրտ պարունակող դեղամիջոցներ, սկրաբներ , պիլինգներ, լվացվել սենյակային ջերմաստիճանի հանքային ջրով ,մաքրել դեմքը զգայուն մաշկի համար նախատեսված կոսմետիկայով:
- ավելի շատ հեղուկ խմել, որպեսզի բջիջները ինտեսիվ վերականգնման համար ստանան բավականաչափ քանակություն:
- օգտագործել խոնավեցնող քսուք:
- վնասված հատվածները մշակել անտիսեպտիկով:
- 2-3 օր չօգտագործել տոնային կրեմ և այլ դեկորատիվ կոսմետիկա:
Ոչ միայն ուլտրաձայնային, այլ նաև դեմքի մաշկի մեխանիկական մաքրումը պետք է իրականացվի կլինկայում:
Եթե դուք կատարել եք տանը բարձր է բարդությունների առաջացման վտանգը: Պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում 2-3 օր անց արդյունքը արդեն նկատելի է մաքուր մաշկ ՝ առանց կարմրության։
Եթե կարմրությունը չի անցնում երեք օրվա ընթացքում, պետք է օգտագործել հանգստացնող դիմակներ և դիմել մաշկաբանի:
Առցանց ամրագրում
Առցանց ամրագրում