
Նշով պիլինգ
Նշով պիլինգը քիմիական պիլինգի տարատեսակ է,որի հիմնական բաղադրիչը նշաթթուն է, այն ունի բուսական ծագում, ստանում են դառը նշի պտուղներից քամված էքստրակտը հիդրոլիզի ենթարկելով:
Նշաթթուն ունի հակաբորբոքային, բակտերիոցիդ, կերատոլիտիկ, հակաօքսիդանտային և խոնավեցնող հատկություն: Նշաթթուն ունենալով ավելի ծավալուն մոլեկուլյար զանգված՝ դանդաղ և հավասարաչափ բաշխվում է մաշկի մակերեսին, հեշտությամբ վերացնում է վնասված եղջերային շերտի բջիջները՝ մաշկին հաղորդելով հարթ, փայլուն և երիտասարդ տեսք.
Այս պիլինգը չունի լուսազգայունացնող ազդեցություն, չի ազդում մելանինի արտադրության վրա, այդիսկ պատճառով կարելի է օգտագործել նաև գարնանը և ամռանը. Նշով պիլինգից հետո մաշկը ձգվում է, վերականգնվում է ջրաէլեկտրոլիտային բալանսը, կարգավորվում է ճարպագեղձերի ֆունկցիան, մաշկը ստանում է առողջ, երիտասարդ և թարմ տեսք:
- Մաքրում։ Դեմքի մաքրում նուրբ գելի կամ փրփուրի միջոցով:
- Տոնուսավորում: Օգտագործվում է 10% նշաթթու՝ մաշկի PH-ը վերականգելու նպատակով:
- Մաշկի նախապատրաստում: Մաշկի թափանցելիությունը բարձրացնելու և բուն պիլինգի ներծծումը ավելի արդյունավետ դարձնելու համար օգտագործվում է նշաթթվի, կաթնաթթվի և գլիկոլաթթվի 5% խառնուրդ:
- Բուն փուլ։ Վրձնի օգնությամբ պիլինգային գելի արագ, հավասարաչափ տարածում ծայրամասերից դեպի կենտրոն դեմքի ամբողջ մակերեսով (ճակատ, քունքային հատված,կզակ, այտոսկրեր, քիթ, կոպեր):
- Չեզոքացում։ 5-10 րոպե հետո տարածված պիլինգային գելի չեզոքացում հատուկ նյութով կամ ջրով՝ կենտրոնից դեպի ծայրամաս:
- Խոնավեցում։ Խոնավեցնող և արևապաշտպան քսուքների օգտագործում:
- Յուղոտ և սեբորիայի հակում ունեցող մաշկ
- Ակնե, հետակնե հետքեր
- Կոմեդոններ, լայնացած ծակոտիներ
- Մաշկի անհավասարաչափ երանգ
- Մանր կնճիռներ, թորշոմածություն
- Ջրազրկում
- Գերպիգմենտավորում
- Հիպերկերատոզ
- Կուպերոզ, զգայուն մաշկ
- Ֆոտոծերացում
- Ռետինաթթվի և գլիկոլաթթվի հանդեպ գերզգայունություն
- մաշկի ամբողջականության խախտում
- ջերմության բարձրացում
- հղիություն, կերակրման ընթացք
- աուտոիմուն հիվանդություններ (համակարգային կարմիր գայլախտ, սկլերոդերմիա)
- վիրուսային և սնկային ծագման տարբեր հիվանդություններ (հերպես)
- հորմոնալ պրեպարատների ընդունում
- կելոիդ սպիներ
- բաղադրիչների հանդեպ անհատական գերզգայունություն
- Նշով պիլինգը յուրահատուկ հոտով է, ունիվերսալ, չունի սեզոնայնություն, ապահովում է արագ և բարձր արդյունք:
- Ցանկալի արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում կատարել 6-10 պրոցեդուրա՝ 10-14 օրվա պարբերականությամբ:
- 14 օր պաշտպանել մաշկը արևի ուղիղ ճառագայթներից
- 3-5 օր օգտագործել սնուցող միջոցներ (Օր.՝ խաղողի կորիզների յուղ)
- 7-14 օր չայցելել լողավազան, բանյա, սաունա
- Մաշկը խոնավեցնել նուրբ, թեթև քսուքներով կամ հիալուրոնաթթվի պարունակությամբ ֆլյուիդներով
- Չօգտագործել կոսմետիկ կոշտ միջոցներ՝ օրինակ սկրաբեր
- Օգտագործել արևապաշտպան քսուք (SPF 30 և ավել)
- Կարմրություն
- Չորություն
- Թեփոտում
- Քոր,
- Մռմռոց