BioRePeel պիլինգ
BioRePeel-ը երկփուլ ինովացիոն քիմիական պիլինգ է: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հնարավորություն է տալիս ոչ միայն ազատվել եղջերային շերտի մահացած, վնասված բջիջներից, այլ նաև խթանում է մաշկում վերականգման և երիտասարդացման պրոցեսները:
Բաղադրության մեջ մտնում է ռիբոֆլավին, երքլորաթթու, սալիցիալթթու, լիմոնաթթու և գինեթթու, C և B2 վիտամիններ: Պրեպարատի արդյունավետությունը պայմանավորված է միաժամանակ և մեկը մյուսին լրացնող հիդրոֆիլ և լիպոֆիլ փուլերի ակտիվ աշխատանքով:
Լիպոֆիլ փուլը ապահովում է մաշկի խոնավեցումը, վերականգնում է մաշկի պաշտպանական ֆունկցիան՝ միաժամանակ նպաստելով նյութերի ակտիվ ներթափանցմանը էպիդերմիսի ավելի խորը շերտեր: Հիդրոֆիլ փուլը խթանում է երիտասրդացման և վերականգնողական պրոցեսները և ապահովում է լիֆտինգ էֆֆեկտ:
Ինչպե՞ս պատրաստվել պիլինգի
- Պրոցեդուրայից մեկ շաբաթ առաջ չհաճախել սոլյարի
- Պրոցեդուրայից մեկ շաբաթ առաջ խուսափել արևայրուքից
- Մեկ օր առաջ չօգտագործել խնամքի միջոցներ և կոսմետիկա
Պիլինգի հիմնական քայլերն են՝
- Մաքրում։ Պրոցեդուրայից առաջ մանրամասն մաքրել դեմքը փոշուց և աղտոտվածությունից։
- Նախապատրաստում: Պիլինգի արդունավետ ազդեցության համար բացել ծակոտիները հատուկ կոսմետիկ միջոցներով։
- Բուն փուլ։ Թեթև մերսող շարժումներով տարածել պիլինգը դեմքի ամբողջ մակերեսով,թողնել 3-10 րոպե։
- Չեզոքացում։ Պիլինգի հեռացում ջրով թրջված ստերիլ, մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով։
- Խոնավեցում։ Օգտագործել շիճուկ կամ խոնավեցնող քսուք։
- Փակել ծակոտիները կոսմետիկ միջոցներով՝ կանխելով բակտերիաների և ինֆեկցիաների ներթափանցումը:
Ցուցումներ՝
- Չոր ջրազրկված մաշկ
- Լայնացած ծակոտիներ
- Հիպերպիգմենտացիա
- Ակնե, պոսակնե հետքեր
- Ակնե սրացման շրջանում
- Թարմ, ոչ մեծ սպիներ
- Մաշկի ծերացման կանխարգելում
- Մանր, միջին կնճիռներ
- Մելանոզ
Հակացուցումներ՝
- Հղիություն, կերկրման ընթացք
- Բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ անհատական գերզգայունություն
- Քերծվածքներ, բաց վերքեր
- Ինֆեկցիոն հիվանդություններ
- Վիրուսային հիվանդություններ (հերպես)
Առավելություններ՝
- Պրոցեդուրան տևում է 15-20 րոպե
- Բաղադրության մեջ ամիակի բացակայություն
- Տարիքային և սեռային սահմանափակում չունի
- Ունիվերսալ է, կարելի է օգատգործել դեմքի, պարանոցի և դեկոլտեի հատվածում
" Ե՞րբ է նպատակահարմար կատարել BioRePeel պիլինգ "
- Այս պիլինգը չունի սեզոնայնություն
- Ցանկալի արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում կատարել 4-6 պրոցեդուրա
- Պրոցեդուրանների միջև պարբերականությունը 7-14 օր
Վերականգնման շրջան
- Պրոցեդուրայից հետո երեք օր դեմքը մաքրել միցելային ջրով
- Չօգտագործել խնամքի միջոցներ և դեկորատիվ կոսմետիկա
- Խուսափել քիմիական և մեխանիկական ազդեցությունից
- Լվացվելուց հետո դեմքը նուրբ մաքրել մեկանգամյա օգտագորման թղթե սրբիչներով
- Օգտագործել արևապաշտպան քսուք միայն անհրաժեշտության դեպքում
- Լվացվել միայն տաք ջրով
- Խմել 1-1.5 լ ջուր