Պիլինգ գլիկոլաթթվով
Քիմիական պիլինգի տեսակ է,մաքրում է մաշկը վնասված և եղջերացած բջիջներից, նպաստում է մաշկի երիտասարդացմանը, ֆիբրոբլաստների և կոլլագենի ակտիվ սինթեզին, մանր ու միջին կնճիռների վերացմանը,կարգավորում է ճարպագեղձերի ֆունկցիան, մաշկը ձգում է և խոնավեցնում: Գլիկոլային պիլինգի գլխավոր բաղադրիչը գլիկոլաթթուն է, որը հանդիպում է չհասած խաղողի, ճակնդեղի կամ շաքարեղեգի մեջ։ Այս մրգաթթվի ներթափանցումը մաշկի վերին շերտեր տեղի է ունենում արագ և հավասարաչափ. Գլիկոլային պիլինգը լինում է 35-70%: Տոկոսային հարաբերկացությունը որոշվում է՝ ելնելով մաշկի առանձնահատկությունից. Զգայուն մաշկի համար օգտագործվում է 35% պրեպարատը, իսկ յուղոտ և խնդրահարույց մաշկի համար 45-70 %:
Պիլինգի հիմնական քայլերն են՝
- Մաքրում։ Դեմքը մաքրել հատուկ մաքրող միջոցներով, որոնք նախատեսված են տվյալ մաշկի համար:
- Բուն փուլ։ Վրձնի օգնությամբ պիլինգային գելի տարածում դեմքի, պարանոցի և դեկոլտեի ամբողջ մակերեսով:
- Չեզոքացում։ Տարածված պիլինգային գելը անհրաժեշտ սահմանված րոպեներից հետո չեզոքացնել հատուկ նյութով և լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով։
- Խոնավեցում։ Միջամտությունից հետո անհրաժեշտ է մաշկը հանգստացնել, խոնավեցնել և սնուցել:
Ցուցումներ
- Ակնե, հետակնե հետքեր
- Սպիներ, ստրիաներ
- Պեպեններ (պիգմենտային բծեր)
- Մանր կնճիռներ
- Մաշկի երանգի փոփոխություններ
Հակացուցումներ՝
- Հղիություն, կերակրման ընթացք
- Գերզգայունություն առանձին բաղադրիչների հանդեպ
- Մաշկի ամբողջականության խախտում
- Օնկոլոգիական հիվանդություններ.
- Հերպես.
" Ե՞րբ է նպատակահարմար կատարել գլիկոլային պիլինգ "
- Տվյալ տեսակի պիլինգի համար նախընտրելի եղանակ է աշունը և ձմեռը:
- Ամռան և գարնան ամիսներին, պայմանավորված արևի ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթններով, կարող են առաջանալ պիգմենտային բծեր:
- Արդյունքի հասնելու համար ցուցված է 6-7 միջամտություն՝ 10-14 օր պարբերականությամբ
Հետպիլինգային խնամք
- Պաշտպանել մաշկը արևի ուղիղ ճառագայթներից
- Օգտագործել հանգստացնող հետպիգմենտային խնամքի միջոցներ
- Չօգտագործել կոսմետիկ կոշտ միջոցներ՝ օրինակ սկրաբեր
- Օգտագործել արևապաշտպան քսուք (SPF 30 և ավել)
- Օգտագործել սնուցող և խոնավեցնող միջոցներ:
Կողմնակի ազդեցություն
- Հիպերեմիա՝ կարմրություն
- Թեթև այրոցի զգացողություն
- Թեփոտում
- Այտուց
- Այրվածքներ
- Հիպերպիգմենտացիա