Ջեսնեռ պիլինգ
Ջեսնեռ պիլինգը կոչվում է նաև Հոլիվուդյան պիլինգ. Ջեսնեռի հիմնական բաղադրիչներն են սալիցիլաթթուն, կաթնաթթուն, և ռեզորցին:
Օժտված է արտահայտված հակաբակտերիալ, կոմեդոնոլիտիկ և հակապիգմենտային ազդեցությամբ:
Մաշկը մաքրում է մահացած ,եղջերացած բջիջներից, սև կետիկներից, նեղացնում է ծակոտիները, կանխարգելում է կամեդոնների, ակնեի, ցանավորման առաջացումը, կարգավորում է ճարպագեղձերի ֆունկցիան, նպաստում է մաշկի սպիտակեցմանը և երանգի վերականգմանը:
Պիլինգի հիմնական քայլերն են՝
- Մաքրում։ Դեմքը մաքրել հատուկ մաքրող միջոցներով, որոնք նախատեսված են տվյալ մաշկի համար
Նախապատրաստում: Ճարպազերծել մաշկը - Բուն փուլ։ Վրձնի օգնությամբ պիլինգային գելի տարածում ամբողջ դեմքի մակերեսով, ըստ անհրաժեշտության
- կարելի է տարածել նաև պարանոցի և դեկոլտեի մակերևույթով
- Չեզոքացում։ Տարածված պիլինգային գելը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով
- Խոնավեցում։ Օգտագործել խոնավեցնող քսուքներ
Ցուցումներ՝
- Ակնե, պոստակնե հետքեր
- Մանր և միջին կնճիռներ
- Լայնացած, խցանված ծակոտկիներ
- Տարիքային փոփոխություններ
- Սև կետիկներ
- Սպիներ
- Սեբորեա
- Հիպերպիգմենտացիա
Հակացուցումներ՝
- Հղիություն, կերակրման շրջան
- Հերպեսի սրացման շրջան
- Թարմ արևայրուք
- Հորմոնների ընդունում
- Խրոնիկական դերմատոզ
- Բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ անհատական գերզգայունություն
Ե՞րբ է նպատակահարմար կատարել Ջեսնեռ պիլինգ
- Տվյալ տեսակի պիլինգի համար նախընտրելի եղանակ է գարունը, աշունը և ձմեռը
- Ամռան ամիսներին պայմանավորված արևային ինտենսիվ ճառագայթներով կարող են առաջանալ պիգմենտային բծեր
- Կատարյալ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է 5-6 պրոցեդուրա, 2-3 շաբաթ պարբերականությամբ
Հետպիլինգային խնամք
- Պաշտպանել մաշկը արևի ուղիղ ճառագայթներից
- Չօգտագործել կոսմետիկ կոշտ միջոցներ՝ օրինակ սկրաբեր
- 5-7 օր օգտագործել խոնավեցնող քսուքներ
Օգտագործել արևապաշտպան առնվազն SPF 30