Պիլինգ սալիցիլաթթվով
Սալիցիլային պիլինգը խնդրահարույց և ակնեի հակում ունեցող մաշկի համար նախատեսված ամենահայտնի և պահանջված պիլինգներից է: Սալիցիլային պիլինգը առաջին անգամ ստացել են ուռենու կեղևից, այնուհետև սինթեզվել է լաբորատոր պայմաններում: Այս պիլինգը լինում է մակերեսային և միջին խորության (15-30%): Տոկոսային հարաբերկացությունը որոշվում է՝ ելնելով մաշկի առանձնահատկությունից և խնդրից:
Սալիցիլային պիլինգը ունի արտահայտված հակաբորբոքային, հակաբակտերիալ, հանգստացնող, հակասեպտիկ ազդեցություն. Մաշկը մաքրում է մահացած ,եղջերացած բջիջներից, սև կետիկներից, նեղացնում է ծակոտիները, կանխարգելում է կամեդոնների, ակնեի, ցանավորման առաջացումը, կարգավորում է ճարպագեղձերի ֆունկցիան, նպաստում է մաշկի սպիտակեցմանը և երանգի վերականգմանը:
Պիլինգի հիմնական քայլերն են՝
- Մաքրում։ Դեմքի մաշկի մաքրում կոսմետիկայից և տարբեր տեսակի աղտոտվածությունից:
- Տոնուսավորում: Օգտագործվում են ախտահանող և ճարպազերծող պրեպարատներ, որոնք նպաստում են պիլինգի հետագա խորը ներթափանցմանը:
- Բուն փուլ։ Պիլինգի հավասարաչափ տարածում մաշկի ամբողջ մակերեսով՝ շրջանցելով աչքերի շուրջը:
- Չեզոքացում։ 5-10 րոպե հետո չեզոքացնել պիլինգը տաք ջրի միջոցով:
- Խոնավեցում։ Հանգստացնող և վերականգնող քսուքների օգտագործում:
Ցուցումներ՝
- Ակնե,պոսակնե հետքեր
- Կոմեդոններ՝ բաց և փակ
- Ճարպագեղձերի հիպերսեկրեցիա
- Հետակնե հետքեր, պիգմենտավորում
- Լայնացած ծակոտիներ
- Սեբորեային դերմատիտ
- Ֆոլիկուլիտ
- Հիպերկերատոզ
- Մանր կնճիռներ
- Մաշկի էլաստիկության կորուստ
Հակացուցումներ՝
- Մաշկի վրա բաց վերքերի առկայություն
- Ինֆեկցիոն հիվանդություններ
- Խրոնիկ հիվանդությունների սրացում
- Հղիություն, կերակրման շրջան
- Գերզգայունություն սալիցիլաթթվի նկատմամբ
- Այրվածքներ
- Դերմատիտ
- Հերպես
Ե՞րբ է նպատակահարմար կատարել Սալիցիլաթթվով պիլինգ
- Տվյալ տեսակի պիլինգի համար նախընտրելի եղանակ է աշունը և ձմեռը:
- Ամռան և գարնան ամիսներին, պայմանավորված արևի ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթններով, կարող են առաջանալ պիգմենտային բծեր:
- Արդյունքի հասնելու համար ցուցված է միջինում 6-8 միջամտություն՝ 10-14 օր պարբերականությամբ:
Հետպիլինգային խնամք
- Մակերեսային սալիցիլային պիլինգից հետո 24 ժամ խորհուրդ չի տրվում լվացվել
- Միջին խորության սալիցիլային պիլինգից հետո 48 ժամ խորհուրդ չի տրվում լվացվել
- 14 օր խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
- Օգտագործել արևապաշտպան քսուք (SPF 50 և ավել)
- 7-14 օր չայցելել մարզասրահ, լողավազան, բանյա, սաունա
- Մաշկը խոնավեցնել նուրբ, թեթև քսուքներով կամ պանտենոլով
- Չօգտագործել կոսմետիկ կոշտ միջոցներ՝ օրինակ սկրաբեր
Կողմնակի ազդեցություն
- Հիպերեմիա՝ կարմրություն
- Թեփոտվածություն
- Գրգռվածություն
- Չորություն
- Քոր