դեղին պիլինգ
Դեղին պիլինգը հանդիսանում է միջին խորության պիլինգ, որի հիմնական բաղադրիչը ռետինոաթթուն է. Ռետինոաթթվի յուրահատուկ գույնով պայմանավորված, այս պիլինգը ստացել է դեղին անվանումը.
Այս պիլինգը ներթափանցում է ոչ միայն վերնամաշկի այլ նաև դերմայի շերտեր, խթանում է կոլագենի սինթեզը, լավացնում է բազալ կերատինոցիտների միտոտիկ ակտիվությունը, կերատինոցիտների տարբերակումը, խթանում է էպիդերմալ ճարպաթթուների սինթեզը, կարգավորում է մելանինի արտադրությունը՝ նպաստելով մաշկի առաձգականության, էլաստիկության վերականգմանը և հարթեցնումը է մաշկը՝ դարձնելով այն միատոն:
- Մաքրում։ Դեմքը մաքրել հատուկ մաքրող միջոցներով, որոնք նախատեսված են տվյալ մաշկի համար։
- Նախապատրաստում: Անհրաժեշտ է զննել դեմքը, որպեսզի չլինեն վնասվածքներ և քերծվածքներ։
- Բուն փուլ։ Վրձնի օգնությամբ պիլինգային գելի կամ հեղուկի տարածում ամբողջ դեմքի մակերեսով, ըստ անհրաժեշտության կարելի է տարածել նաև պարանոցի և դեկոլտեի մակերևույթով։
- Չեզոքացում։ Տարածված պիլինգային գելը կամ հեղուկը րոպեներ անց պետք է չեզոքացնել հատուկ նյութով և լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով։
- Խոնավեցում։ Միջամտությունից հետո անհրաժեշտ է խոնավեցնել մաշկը հատուկ շիճուկով, այնուհետև օգտագործել հանգստացնող դիմակ և սնուցող քսուք
- Հիպերպիգմենտացիա
- Ճարպային գեղձերի գերակտիվություն
- Ակնե, պոստակնե հետքեր
- Մանր և միջին կնճիռներ
- Մաշկի ֆոտոծերացման երևույթներ
- Մաշկի էլաստիկության իջեցում
- Դեհիդրատացիա
- Կերատոզ
- Ծանր սոմատիկ հիվանդություններ
- Ինֆեկցիոն հիվանդություններ
- Վիրուսային հիվանդություններ (հերպես)
- Հղիություն, կերակրման ընթացք
- Ակնե, պոստակնե հետքեր
- Հորմոնալ փոփոխություններ
- Ռետինոիտների ընդունում
- Դերմատիտ
- Իմունոդեպրեսանտների ընդունում
- Տվյալ տեսակի պիլինգի համար նախընտրելի եղանակ է աշունը և ձմեռը
- Ամռան և գարնան ամիսներին պայմանավորված արևային ինտենսիվ ճառագայթներով կարող են առաջանալ պիգմենտային բծեր
- Կատարյալ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է 3-6 պրոցեդուրա, 14 օր պարբերականությամբ
Պրոցեդուրան ունի վերականգման շրջան: Այդ ժամանակահատվածում մաշկը սկսում է թեփոտվել,կարող է առաջանալ թեթև կարմրություն, որը մաշկի պատասխան ռեակցիան է և անցնում է մի քանի օրվա ընթացքում։ Որպեսզի հետպրոցեդուրային պրոցեսը շուտ ավարտվի անհրաժեշտ է իրականացնել վերականգնողական քայլեր՝
- Պրոցեդուրայից 8-12 ժամ հետո լվացվել մաքուր սառը ջրով
- Պաշտպանել մաշկը արևի ուղիղ ճառագայթներից
- Օգտագործել խոնավեցնող, վերականգնող խնամքի միջոցներ օրը մի քանի անգամ
- 5-7 օր չիրականացնել որևէ տնային խնամք (քսուքներ, շիճուկներ, սկրաբեր)
- Օգտագործել արևապաշտպան առնվազն SPF 30