Դեմքի պրոֆեսիոնալ խնամք
Մերսումներ,դիմակներ և դեմքի մաքրում. Վստահեք ձեր դեմքի խնամքը պրոֆեսիոնալներին.
- Մենք օգտագործում ենք միայն հավաստագրված պրոֆեսիոնալ կոսմետիկա Holy Land (Իսրայել)
- Անվճար կոսմետոլոգի խորհրդատվություն
- Ուլտրաձայնային մաքրում և դիմակ նվեր .
- Հյուրասիրություն թարմ եփած սուրճ և քաղցրավենիք .
Դեմքի պրոֆեսիոնալ խնամք
Մերսումներ,դիմակներ և դեմքի մաքրում. Վստահեք ձեր դեմքի խնամքը պրոֆեսիոնալներին.
- Մենք օգտագործում ենք միայն հավաստագրված պրոֆեսիոնալ կոսմետիկա Holy Land (Իսրայել)
- Անվճար կոսմետոլոգի խորհրդատվություն
- Ուլտրաձայնային մաքրում և դիմակ նվեր .
- Հյուրասիրություն թարմ եփած սուրճ և քաղցրավենիք .
Դեմքի խնամքի տեսակներ
Դեմքի մաքրում
Պիլինգ
Խոնավեցում
Հակատարիքային խնամք
Ռոզացեայի հակված մաշկի խնամք
Վերականգնողական խնամք
Գունաբացում
Խնդրահարույց մաշկի խնամք
Ինչու՞ խնամել մաշկը
Մշտական սթրեսներն ու արտաքին միջավայրը իրենց բացասական հետքն են թողնում մեր արտաքին տեսքի վրա: Ինչու՞ է կարևոր խնամել մաշկը: Կանխում է վաղաժամ ծերացումը,պաշտպանում է արտաքին միջավայրի բացասական ազդեցությունից,մաշկին հաղորդում է առողջ և խնամված տեսք: Խնամքի ծրագրերը ընտրվում են անհատական և իրականացվում են տարբեր փուլերով:
Genesis կլինիկայում օգտագործում են համաշխարհային ճանաչում ունեցող կոսմետիկ ապրանքանիշերի արտադրանք, որոնք մշտապես նորարարություններ են կատարում ավելի երկարատև և կայուն արդյունքներ ապահովելու համար: Եվ ՛ կանանց, և՛ տղամարդկանց համար :
- շատ չոր մաշկ
- թառամած,գունատ մաշկ
- գերճարպարտադրություն
- հիպերպիգմենտացիա
- լայնացած ծակոտիներ
- ակնե,հետակնե հետքեր
- փակ և բաց կոմեդոններ (սեւ կետեր)
- մաշկի տոնուսի և առաձգականության իջեցում
- աննշան տարիքային փոփոխություններ
- խնամքի տարբեր ծրագրեր
- հնարավորություն պահպանելու գեղեցկությունն ու երիտասարդությունը
- չի պահանջում վերականգնում
- նկատելի արդյունք առաջին այցից հետո
- բարելավում է նյութափոխանակությունը
- դեմքի մաշկի վրա ունի երիտասարդացնող ազդեցություն
- հնարավորություն է ընդձեռնում լինել գեղեցիկ ամեն օր և հիասքանչ տեսք ունենալ հատուկ առիթներին:
- պրոֆեսիոնալ խնամքի ծրագրերը ներառում են 4-5 պրոցեդուրա 1-2 ամիսը 1 անգամ և զուգահեռ խնամք տնային պայմաններում որը օգնում է պահպանել և երկարացնել արդյունքը:
- այս ամենը օգնում է պահպանել երիտասարդությունը, մաշկի առողջ գույնը, ազատվել ակնե և հետակնե հետքերից , բարձրացնել մաշկի առաձգականությունը:
- և որ ամենակարևորն է, խնայել ժամանակ զբաղված հաճախորդների համար:
Գները
Գնացուցակ
Առաջ և հետո
Հաճախ տրվող հարցեր
Շատ պրոցեդուրաներ պահանջում են կլինիկական մոտեցում, իսկ տնային միջոցները պարզապես օգնում են երկարացնել ազդեցությունը. Բացի այդ, հաճախ անհրաժեշտ է լինում համատեղել խնամքը ապարատային պրոցեդուրաների և մերսման հետ, որը հնարավոր է ապահովել միայն որակավորված կլինիկայում ՝ պրոֆեսիոնալ մասնագետի օգնությամբ:
Խնամքի ընտրության ժամանակ կարևոր է հաշվի առնել մաշկի տեսակը։ Մաշկի տեսակները ընդամենը չորսն են:
Չոր- ճարպի իջեցված արտադրությունը և լիպիդների ցածր քանակը մաշկը դարձնում են բարակ , աննկատ ծակոտիներով, միասնական տոնով և առանց յուղոտ փայլի:
Յուղոտ- ճարպագեղձերի ակտիվ աշխատանքի հետևանքով մաշկը ամուր է , բոլոր գոտիներում յուղոտ փայլով , ընդլայնված ծակոտիներով, հակված սև կետերի և բորբոքային հանգույցիկների առաջացման:
Նորմալ-ճարպագեղձերի չափավոր գործունեության հետևանքով մաշկը լինում է ոչ խամրած, փոքր ծակոտիներով և T -գոտում թեթեւ փայլով:
Համակցված կամ խառը— բնորոշվում է տարբեր տեսակների հատկանիշներով: Կարող է լինել նորմալ-յուղոտ կամ նորմալ-չոր: Գործնականում դա դրսեւորվում է T-գոտում ուժեղ կամ չափավոր փայլով , այտոսկրերի շրջանում նորմալ կամ չոր մաշկով :
Խորհուրդ չի տրվում շտապել արևահարվելու սոլյարիում կամ լողափում պրոցեդուրայից հետո մի քանի օր:
Ինչպես նաև 1-2 օր չպետք է այցելել մարզասրահ և սաունա, որպեսզի բոլոր ակտիվ նյութերը յուրացվեն ինչպես հարկն է:
Առցանց ամրագրում
Առցանց ամրագրում