Պլազմոթերապիա PRGF
Բնական երիտասարդացում ՝ ընդամենը մեկ այցով
- Նոր մոտեցում երիտասարդացմանը
- Յուրահատուկ իսպանական տեխնոլոգիա ՝ միակը Հայաստանում
- Ռեաբիլիտացիայի անհրաժեշտության բացակայություն
- Միջամտությունն անցավ է և անվտանգ
- Արդյունքը պահպանվում է 6-12 ամիս
Պլազմոթերապիա PRGF
Բնական երիտասարդացում ՝ ընդամենը մեկ այցով
- Նոր մոտեցում երիտասարդացմանը
- Յուրահատուկ իսպանական տեխնոլոգիա ՝ միակը Հայաստանում
- Ռեաբիլիտացիայի անհրաժեշտության բացակայություն
- Միջամտությունն անցավ է և անվտանգ
- Արդյունքը պահպանվում է 6-12 ամիս
Պլազմոթերապիա PRGF տեխնոլոգիայով
Endoret – PRGF (PRGF – Plasma Rich in Growth Factors [англ.] տեխնոլոգիա – (աճի գործոններով հարստացված պլազմա) – նորույթ՝ պլազմայի տրոմբոցիտներով հարստացված կլինիկական օգտագործման բնագավառում : Այն ամբողջովին համապատասխանում է չափանիշներին, որոնք թույլ են տալիս ստանալ իրական P-PRP:
Endoret – PRGF պլազմոթերապիայի շնորհիվ հնարավոր է առանձնացնել, կենտրոնացնել աճի գործոնները- պրոտեինները, որոնք առկա են մեր արյան մեջ և պատասխանատու են հյուսվածքների վերականգնման համար:
Ինչ է իրենից ներկայացնում աճի գործոն
Աճի գործոն –սա նյութերի տեսակ է , որը կարևոր դեր է կատարում միջհյուսվածքային հաղորդակցման մեջ:
Աճի գործոնները հյուսվածքային մեմբրանայում միանում են հյուսվածքին ՝ հատուկ ռեցեպտորների միջոցով:Նրանք նպաստում են վերքերի արագ լավացմանը: Գոյություն ունեն ավելի քան 150 տեսակի աճի գործոններ:
Աճի գործոնի դերը
Խթանում է բջիջների պրոլիֆերացիան, տարբերակումը, նպաստում է անգիոգենեզին, խթանում է աուտոկրին գործունեություն:
PRGF- սրանք 100% կենսունակ տրոմբոցիտներ են, հետևաբար աճի գործոններն ունեն բարձր ակտիվություն: Աճի գործոններն անմիջական ազդեցություն ունեն ֆիբրոբլաստի վրա ՝ խթանում են կոլագենի, էլաստինի և հիալուրոնաթթվի սինթեզը:
PRGF պլազմոթերապիայի կատարման ընթացակարգը
Էնդորետ համակարգը հագեցած է յուրաքանչյուր պրոցեդուրայի համար անհրաժեշտ բոլոր նյութերով:
Հատուկ կատետրով երակային արյունը հավաքելուց հետո ՝ արյունը ցենտրիֆուգվում է:
Էնդորետի ցենտրիֆուգ –այն յուրահատուկ ապարատ է, որը հնարավորություն է տալիս արյունը մշակել հորիզոնական դիրքով ՝ միևնույն ժամանակ առանձնացնելով թրոմբոցիտները արյան մյուս ձևավոր տարրերից:
Ցենտրիֆուգացիայից հետո առանձնանում են պլազմայի տարբեր ֆրակցիաներ(F1 և F2) Աճի գործոնի ամենահագեցած ֆրակցիան(F2) ներմաշկային ներարկվում է դեմքի, վզի, դեկոլտեի, գլխամաշկի կամ այլ ցանկացած հատվածներում:
Քանի որ նախապես կատարվում է տեղային անզգայացում՝ պրոցեդուրան անցավ է :Հաճախորդի մաքսիմալ հարմարավետության համար մենք օգտագործում ենք շատ բարակ ասեղներ:
Պրոցեդուրան ավարտվում է թանզիֆային անձեռոցիկով պլազմայի F1 ֆրակցիայի տարածմամբ , որպեսզի հավելյալ ամրապնդվի ազդեցությունն ու հանգստացնի մաշկը ներարկումից հետո:
Մի քանի ժամ անց չեն երևում ներարկման հետքերը: Արդյունքը տեսանելի է առաջին իսկ այցից հետո:
Պլազմոթերապիայի բազային կուրսը կազմված է երեք պրոցեդուրայից ՝ յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ:
Էնդորետ PRGF համակցվում է այլ կոսմետոլոգիական և մաշկաբանական պրոցեդուրաների հետ: Մեր մասնագետները կընտրեն Ձեզ համար ամենաճիշտ տարբերակը:
Գները
Ներարկման երիտասարդացում
Առաջ և հետո
Հաճախ տրվող հարցեր
Հակատարիքային թերապիա:
- մաշկի գույնի և երանգի հարթեցում
- մանր կնճիռների հարթեցում , խոնավեցում
- մաշկի ձգվածության և էլաստիկության բարձրացում
- պայքարում է սոլյարիի, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքով առաջացած խնդիրների դեմ
Մաշկաբանության մեջ / ակնեի բուժում
- մաշկի ռելեֆի բարելավում
- բորբոքային տարրերի քանակի նվազեցում
- սեբոռեգուլյացիայի ֆունկցիայի վերահսկում
- սպիերի և հետակնեի արագ վերականգնում և կորեկցիա
Տրիխոլոգիայում
- մազային ֆոլիկուլի ամրապնդում
- կանխարգելում է մազաթափությունը
- կոտրված ,վնասված մազերի վերականգնում
- նպաստում է ճարպագեղձերի ֆունկցիայի բարելավմանը
Պլաստիկ վիրաբուժությունում
- նպաստում է վիրահատություններից հետո հյուսվածքների արագ վերականգնմանը
- հետվիրահատական շրջանում նվազեցնում է ցավը,հեմատոմաները և այտուցները
- կրճատում է ռեաբիլիտացիոն շրջանը
Առցանց ամրագրում
Առցանց ամրագրում